- 18 Մար
- 2026
ՌՀՀ դասախոսները մասնակցեցին հայերեն ռազմական տերմինաբանության արդի խնդիրներին նվիրված քննարկումներին
Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց ռազմական ոլորտում կիրառվող հայերեն տերմինների ճշգրտման և մասնագիտական հաղորդակցության մեջ լեզվական նորմերի պահպանման հարցերին։
Ռուս-Հայկական համալսարանի բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտներ, բանասիրական գիտությունների թեկնածուներ Նաիրա Իսկանդարյանը և Ժենյա Ռոստամյանը մասնակցեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի ունեցան մասնագիտական հանդիպումներին (մարտի 12–13-ին): Քննարկումները նվիրված էին հայերեն ռազմական տերմինաբանության արդի խնդիրներին:
Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց ռազմական ոլորտում կիրառվող հայերեն տերմինների ճշգրտման, օտարալեզու տերմինների հայերեն համարժեքների ընտրության և մասնագիտական հաղորդակցության մեջ լեզվական նորմերի պահպանման հարցերին։ Մասնակիցները կարևորեցին հայերեն մասնագիտական լեզվի զարգացմանն ուղղված նման նախաձեռնությունների շարունակականությունը, որոնք նպաստում են ռազմական կրթական միջավայրում տերմինաբանական միասնականության ձևավորմանը։







