- 13 Նոյ
- 2025
ՌՀՀ վոլեյբոլի թիմը 26-րդ ուսանողական խաղերում զբաղեցրեց II տեղը
Խաղերը կազմակերպվել էին ՀՀ Ուսանողական մարզական ֆեդերացիայի կողմից
ՀՀ Ուսանողական մարզական ֆեդերացիայի կողմից կազմակերպված 26-րդ ուսանողական խաղերի շրջանակում վոլեյբոլի առաջնությունում ՌՀՀ տղաների հավաքական թիմը զբաղեցրել է II պատվավոր հորիզոնականը: Հավաքականի մարզիչն էր Գ.Հ. Խաչատրյանը:
Նշենք, որ ՀՀ մարզական ուսանողական խաղերի գարնանային և աշնանային փուլերի շրջանակում, ընդհանուր առմամբ, անցկացվում են նաև շախմատի, 3X3 բասկետբոլի, սեղանի թենիսի, լողափնյա վոլեյբոլի, բասկետբոլի, սպորտային ժայռամագլցման և պարանի ձգման, բադմինթոնի և այլ մարզաձևերի առաջնություններ:







