research
  • 20 Մար
  • 2024

Հայ-Ռուսական համալսարանում սպորտային հաղթանակները շարունակվում են

    Ներհամալսարանական Վոլեյբոլի առաջնության ֆինալը տեղի ունեցավ Հայ-Ռուսական համալսարանում մարտի 20-ին:

    Ներհամալսարանական Վոլեյբոլի առաջնության ֆինալը տեղի ունեցավ Հայ-Ռուսական համալսարանում մարտի 20-ին: Այս անգամ խաղի արդյունքներն այսպիսին են`
     
    I տեղ` Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտ
    II տեղ` Էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտ
    III տեղ` Իրավունքի և քաղաքականության ինստիտուտ
     
    Խաղի ավարտից հետո խաղացողներից Արամայիս Իսրայելյանը և Աննա Ավագյանը ստացան ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԱՑՈՂ տիտղոսը:
     
    «Հակառակորդ թիմը բավականին ուժեղ էր, բայց մենք ընկերական էինք տրամադրված, քանի որ մեր ընկերներն էին խաղում։ Թիմում կային նորեկներ, իսկ նորեկների հետ խաղալը միշտ էլ բարդ է, բայց թիմային աշխատանքի շնորհիվ այդ դժվարությունը հաղթահարեցինք», - կիսվեց Մաթեմատիկայի և Ինֆորմատիկայի ինստիտուտի թիմի կապիտան Արմանը։
     
    Շնորհավորում ենք բոլորին և սպասում ենք նորանոր հաջողությունների:
     
     
     
    Արուս Մելիքյան
    ("Լրագրություն", 3 կուրս)