research
  • 28 Սեպ
  • 2026

Հիշատակի օր

    ՌՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանի գլխավորությամբ ներկաները ծաղիկներ խոնարհեցին հուշարձանին։

    Ռուս-Հայկական համալսարանում սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ուսանողների և շրջանավարտների սխրանքին։ Հերոսների հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել համալսարանի ուսանողները, դասախոսները, աշխատակիցները, ինչպես նաև զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները։ ՌՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանի գլխավորությամբ ներկաները ծաղիկներ խոնարհեցին հուշարձանին։
     
    Հիշատակի օրվա շրջանակում մասնակիցները այցելեցին նաև Լեոնիդ Ազգալդյանի անվան հուշալսարան։

    ՌՀՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը նշեց, որ համալսարանը մեծ ակնածանքով է պահպանում Հայրենիքի համար կյանքը տված իր ուսանողների և շրջանավարտների հիշատակը։ Նրա խոսքով՝ նրանց սխրանքը հավերժ կմնա որպես բարոյական ուղենիշ ապագա սերունդների համար, իսկ արիությունը, նվիրվածությունն ու սերը Հայրենիքի հանդեպ այն արժեքներն են, որոնք միավորում են մեզ և ոգեշնչում արարման։

    Զոհված պաշտպանների ծնողներն իրենց երախտագիտությունը հայտնեցին ՌՀՀ ղեկավարությանն ու կոլեկտիվին՝ իրենց որդիների հիշատակը հարազատ համալսարանի պատերիցներս վառ պահելու համար։

    Հավերժ փառք և խոնարհում մեր հերոսներին․
    Ալբերտ Հովհաննիսյանին, Մխիթար Գալեյանին, Վրեժ Ավետիսյանին, Արման Աղվանյանին, Էդուարդ Չիչյանին, Էրիկ Ազատյանին, Գագիկ Բրսոյանին, Արեգ Բարսեղյանին, Նորայր Մայիլյանին, Տիգրան Շաշիկյանին, Լևոն Խուրշուդյանին, Բենիամին Նալբանդյանին, Գրիգոր Լեմեշկոյին, Վահե Եղիկյանին, Տիգրան Պողոսյանին, Սուրեն Գաբրիելյանին, Կարապետ Բուռնազյանին, Հակոբ Եղիազարյանին, Նորիկ Վարդանյանին, Էրիկ Գեղամյանին և Արգիշտի Առաքելյանին։