ՌՀՀ-ում կանցկացվեն կլոր սեղան-քննարկում և ուսանողական բրեյն-ռինգ՝ նվիրված ԱՊՀ-ի 35-ամյակին
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին (ուսանողական թիմերի հավաք), Ռուս-Հայկական համալսարանի նոր մասնաշենքի գրադարանում (5-րդ հարկ) կանցկացվեն ԱՊՀ-ի ստեղծման 35-ամյակին նվիրված գիտակրթական միջոցառումներ։
Ծրագիրը կմեկնարկի փորձագիտական կլոր սեղան-քննարկմամբ՝ «Անկախ Պետությունների Համագործակցությունը բազմաբևեռ աշխարհում․ ինտեգրման 35 տարին, մարտահրավերներն ու հեռանկարները» թեմայով։
Համալսարանի առաջատար գիտնականները, դասախոսներն ու փորձագետները կքննարկեն Համագործակցության 35-ամյա զարգացման հիմնական արդյունքները՝ հետխորհրդային տարածքի վերափոխման փուլից մինչև ժամանակակից ինտեգրացիոն միտումները։ Մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն ԱՊՀ ինստիտուտների զարգացումը, անվտանգությունը, տնտեսական համագործակցությունը և հումանիտար կապերը՝ փոփոխվող գլոբալ աշխարհակարգի պայմաններում։
Հանդիպումը կշարունակվի ուսանողական բրեյն-ռինգով, որին կմասնակցեն քաղաքագիտության ուսանողների և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոնի ուսանողների թիմերը։ Մտավոր մրցույթի մասնակիցները պետք է ցուցադրեն իրենց գիտելիքները ԱՊՀ-ի ստեղծման կարևորագույն փուլերի, հիմնարար պայմանագրերի, ինչպես նաև Համագործակցության արդի արտաքին քաղաքական իրողությունների վերաբերյալ։
Միջոցառմանը հրավիրվում են դասախոսներ, ուսանողներ և բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են եվրասիական ինտեգրման և ժամանակակից միջազգային հարաբերությունների հարցերով։







