- 15 Հոկ
- 2026
ՌՀՀ-ում կայացել է «Պայմանագիր կա՛» գործարար խաղը
Խաղը նվիրված էր միջազգային մենեջմենթին և բանակցությունների վարման արվեստին։
Կառավարման միջազգային փառատոնի շրջանակում hոկտեմբերի 15-ին Ռուս-Հայկական համալսարանում կայացել է «Պայմանագիր կա՛» գործարար խաղը՝ նվիրված միջազգային մենեջմենթին և բանակցությունների վարման արվեստին։
Գործարար խաղի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրել են միջազգային մենեջմենթի հիմնական սկզբունքները և գործնականում կիրառել արդյունավետ բանակցությունների վարման ռազմավարություններ։ Բանախոսները հատուկ ուշադրություն են դարձրել ուսանողների՝ փոխընդունելի լուծումներ գտնելու, փոխշահավետ պայմանավորվածություններ ձեռք բերելու և ժամանակակից բիզնես միջավայրում հիմնավորված որոշումներ կայացնելու հմտությունների զարգացմանը։
Գործարար խաղը միտված էր հետազոտական և ստեղծագործական մտածողության, նախագծման և մշակման հմտությունների, քննադատական վերլուծության, որոշումների կայացման և թիմային աշխատանքի կարողությունների զարգացմանը։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել գործնականում կիրառելու տեսական գիտելիքները, փոխանակվելու փորձով և զարգացնելու ժամանակակից գործարար միջավայրում արդյունավետ աշխատելու համար անհրաժեշտ կարողությունները։
Նշենք, որ միջոցառումը կազմակերպել էր Ռուս-Հայկական համալսարանի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնը։






