"Հայտարարագրման ինստիտուտի իրավական հիմնախնդիրները"
Փետրվարի 13-ին` ժամը 15:00-ին, Կոնֆուցիուսի լսարանում (ՌՀՀ նոր շենք, 4-րդ հարկ) տեղի կունենա "Հայտարարագրման ինստիտուտի իրավական հիմնախնդիրները" թեմայով կլոր սեղան-քննարկում:
Միջոցառման նպատակն է անդրադառնալ հայտարարագրման ինստիտուտի հետ կապված իրավական խնդիրներին:
Կլոր սեղանի կազմակերպիչները կխոսեն նաև հայտարարագրման ինստիտուտի շրջանակներում նախատեսված սոցիալական ծախսերի փոխհատուցման և դրանց շահառուների մասին։ Անդրադարձ կկատրավի նաև հայտարարագրերը ժամանակին չներկայացնելու համար նախատեսված պատասխանատվությանը:
Քննարկմանը կմասնակցեն միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի դասախոսները, իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոսները, ինչպես նաև իրավական աջակցության բաժնի ղեկավարը:
Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար։