Հանդիպում թարգմանիչ, գրող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դիանա Համբարձումյանի հետ
Փետրվարի 19-ին` ժամը 14:30-ին, Պյատրովսկու անվան լսարանում (ՌՀՀ նոր մասնաշենք, VII հարկ) թարգմանիչ, գրող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դիանա Համբարձումյանը հանդիպում կունենա ՌՀՀ ուսանողների հետ: Նա կներկայացնի իր «Մեղր ու լեղի աշխարհ» վեպը, որը թարգմանվել է ռումիներեն:
Վեպը մարդկային ցավի ու սիրո պատմություն է, որը ձգվում է սերնդեսերունդ՝ խառնվելով մի գերդաստանի կորուստներին ու տագնապներին, փոքր ու մեծ ուրախություններին՝ ամբողջանալով հայ մարդու հարյուրամյա՝ չորս սերնդի կյանքի դրվագներով, հասնելով մինչև մեր օրերը:
Միջոցառման կազմակերպիչ` Հայոց լեզվի և գրականության ամբիոն:








