event

Վահագն Համբարձումյանը կհանդիպի ՌՀՀ ուսանողների հետ

  • 12 Փետրվար , 2026
Փետրվարի 19-ին՝ ժամը 14:30-ին, ՌՀՀ-ի 409 լսարանում Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության նախագահ, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը ուսանողների հետ կխոսի կարիերայի մեկնարկի և զարգացման կարևորագույն հարցերի շուրջ։ Հանդիպման թեման է՝ «Կարիերայի ստարտը․ ինչպես դառնալ պահանջված»։
 
Խոսնակը կկիսվի գործնական խորհուրդներով և «բանաձևերով, որոնք չկան դասագրքերում

Հանդիպման ընթացքում կլինի անձրադարձ հետևյալ թեմաներին՝
• Ժամանակակից շուկայի նոր կանոնները.
Ի՞նչն է փոխվել վերջին 5 տարում և ինչպես դրան հարմարվել:
• Սեփական բիզնես, թե՞ «լավ մասնագետ».
Ինչպես հասկանալ, թե որ ճանապարհն է ձերը՝ ռիսկի գնահատում և հնարավորություններ:
• Գոյություն ունի՞ «իդեալական թեկնածու».
Ինչի՞ն է  նայում գործատուն  առաջին հերթին՝ CV-ում, հարցազրույցի ընթացքում:
• ⁠Ընդհանուր լեզու գործատուի հետ.
Ինչպե՞ս ճիշտ ներկայանալ, բանակցել և կառուցել հարաբերություններ:
• Սեփական անձի կատարելագործում.
Ո՞ր հմտություններն են կարևոր այսօր և ինչպես զարգացնել դրանք:

Միացե՛ք անկեղծ երկխոսությանը և ստացեք պրակտիկ պատասխաններ ձեր հարցերին կարիերայի ձևավորման փուլում: