- 12 Փետ
- 2026
ՌՀՀ տնտեսագետները հանդես եկան պրոֆեսոր Վ.Ե. Մանևիչի հիշատակին նվիրված կլոր սեղանին
ՌՀՀ-ի Տնտեսագիտության տեսության Եվ անցումային շրջանի տնտեսության հիմնախնդիրների ամբիոնի գիտական թիմը մասնակցել էր «Ռուսաստանի մակրոտնտեսական, բյուջետային և դրամավարկային քաղաքականությունը նոր մարտահրավերների պայմաններում» խորագրով կլոր սեղանին:
ՌՀՀ-ի Տնտեսագիտության տեսության Եվ անցումային շրջանի տնտեսության հիմնախնդիրների ամբիոնի գիտական թիմը մասնակցել էր «Ռուսաստանի մակրոտնտեսական, բյուջետային և դրամավարկային քաղաքականությունը նոր մարտահրավերների պայմաններում» խորագրով կլոր սեղանին, որը նվիրված էր տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վիտալի Մանևիչի հիշատակին և 85-ամյակին։ Միջոցառումը տեղի էր ունեցել փետրվարի 3-ին ՌԳԱ Տնտեսագիտության ինստիտուտում։
Փորձագետները քննարկեցին Վ.Ե. Մանևիչի գիտական ժառանգությունը, նրա ներդրումը ֆինանսների տեսության զարգացման մեջ և ժամանակակից տնտեսական հիմնախնդիրները։ Կլոր սեղանին առկա ձևաչափով մասնակցեցին ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Իրինա Պետրոսյանը և ամբիոնի դասախոս, ավագ գիտաշխատող Զինավարդ Պապյանը։ Նրանք ներկայացրեցին ՌՀՀ ռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանի հետ համատեղ պատրաստված «Էկզոգեն շոկերը և տնտեսական աճի կառուցվածքային սահմանափակումները Հայաստանի Հանրապետությունում․ ադապտացիոն մեխանիզմներ» թեմայով զեկույցը։
Նշենք, որ զեկույցը պատրաստվել էր ՀՀ ԿԳՄՍՆ ԲՈԿ-ի ֆինանսավորման շրջանակներում իրականացվող «Էկզոգեն շոկերի ուսումնասիրություն և տնտեսական աճի սահմանափակումների հաղթահարման մեխանիզմները Հայաստանի Հանրապետությունում» նախագծի շրջանակում։







