event

Վարձավճարի փոխհատուցո՞ւմ, թե՞ արտերկրում ֆինանսավորվող պրակտիկա։ Ո՞րն ես ընտրում դու:

  • 28 Օգոստոս , 2024
«Ինեկոբանկը քո կողքին» ծրագիրը նոր հնարավորությունների և զարգացման մասին է:

Ծրագիրն առաջին անգամ հայտարարվել էր նախորդ տարի: Այս տարի, ամփոփելով արդյունքները, դիմորդներից 6-ը ստացան վարձավճարի 100% փոխհատուցում, իսկ 2-ը մեկնեցին Ֆրանսիա և Չեխիա` մասնակցելու ֆինանսավորվող պրակտիկայի:

Այս ճանապարհը կարող ես անցնել և դու, եթե`
- սովորում ես ՀՌՀ-ում,
- տեղափոխվում ես բակալավրիատի ավարտական կուրս կամ ցանկանում ես շարունակել ուսումդ մագիստրատուրայում:

Դիմի՛ր ծրագրին և ստացի՛ր 2024-2025 ուսումնական տարվա 100% ֆինանսավորում, կամ մեկնիր արտերկիր՝ ձեռք բերելու և զարգացնելու նոր հմտություններ։

Ծրագրի իրականացման մանրամասներին ծանոթացիր այստեղ՝ https://www.inecobank.am/hy/Individual/inecoiswithyou
Դիմիր՝ https://inecopeople.involve.me/ineocbanky-qo-koghqin