event

ՌՀՀ-ում կկայանա միջազգային գիտաժողով՝ նվիրված Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակին

  • 11 Սեպտեմբեր , 2025
Ռուս-Հայկական համալսարանի Բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ամբիոնը նոյեմբերի 12-ին կազմակերպում է «Հրանտ Մաթեվոսյան․ գրական ժառանգությունը եվ արդիականությունը» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակին։
 
Գիտաժողովի թեմատիկան
1․ Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները նոր ժամանակների լույսի ներքո
2․ Բնությունն ու մշակույթը Հրանտ Մաթևոսյանի գրական աշխարհում
3․ Հրանտ Մաթևոսյանի գրականության միջտեքստայնությունը
4․ Անցումային ժամանակները Հրանտ Մաթևոսյանի հրապարակախոսության մեջ 
5․ Հրանտ Մաթևոսյանի անտիպ ժառանգությունը
6․ Հրանտ Մաթևոսյանի էկրանավորված և բեմականացված գործերը
 
Գիտաժողովի ավարտին նախատեսվում է պանելային քննարկում՝ «Հրանտ Մաթևոսյանը բուհերի ուսումնական ծրագրերում» թեմայով։
 
Գիտաժողովին մասնակցությունը կարող է լինել և՛ առկա (offline), և՛ հեռավար (online)։
 
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2025 թ․ հոկտեմբերի 12-ը ուղարկել մասնակցության հայտ հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ [email protected], [email protected]: