research
  • 20 Հու
  • 2026

ՌՀՀ ուսանողների մասնակցությամբ թիմը հաղթեց HackAtom հաքաթոնում

    «Ամառային համալսարան» միջազգային կրթական ծրագիրն անցկացվեց Ուրալի դաշնային համալսարանի հարթակում:

    Ռուս-Հայկական համալսարանի պատվիրակությունը մասնակցեց «Ամառային համալսարան» միջազգային կրթական ծրագրին, որը հուլիսի 6-ից 19-ը անցկացվեց Ուրալի դաշնային համալսարանի հարթակում։

    Ծրագրի կարևորագույն միջոցառումներից մեկը դարձավ HackAtom տեխնոլոգիական հաքաթոնը, որը կազմակերպվել էր «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ համատեղ։ Մրցույթի ընթացքում միջդիսցիպլինար թիմը, որի կազմում ընդգրկված էին նաև ՌՀՀ ներկայացուցիչներ, առաջարկեց արդիական ինժեներական խնդրի լավագույն լուծումը և զբաղեցրեց առաջին տեղը։

    Համալսարանի թիմի կազմում էին Քեթրին Վարելջյանը («Քվանտային ինֆորմատիկա» կրթական ծրագիր), Սյուզաննա Ավագյանը և Հասմիկ Հովհաննիսյանը («Չինագիտություն» կրթական ծրագիր), ինչպես նաև Անդրանիկ Նաջարյանը («Իրավագիտություն» կրթական ծրագիր)։

    Բացի այդ, Քեթրին Վարելջյանը ճանաչվել է «Համակարգչային գիտություններ» ուղղության լավագույն մասնակից։ Այս հաջողության շնորհիվ ուսանողուհին հրավեր է ստացել մասնակցելու հեղինակավոր Obninsk Tech ձմեռային կրթական ծրագրին։