ՄՊՀ կազմակերպության կառավարման ամբիոնի վարիչի տեղակալ Արաքսյա Միրաքյանը վարպետության դաս կանցկացնի ՌՀՀ ուսանողների համար
Հոկտեմբերի 13-ին` ժամը 14:30-ին, №419 լսարանում «Մասնագիտության ներածություն» առարկայի շրջանակում կանցկացվի վարպետության դաս՝ «Առաջնորդությունը քաոսի դարաշրջանում․ առասպելնե՞ր և իրականությո՞ւն» թեմայով։
Բանախոսն է Արաքսյա Միրաքյանը՝ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, կազմակերպության կառավարման ամբիոնի ղեկավարի տեղակալ, Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի և Բարձրագույն բիզնեսի դպրոցի կազմակերպության կառավարման ամբիոնի դոցենտ։ Նա «Բիզնեսի զարգացման կառավարում» մագիստրոսական ծրագրի խորհրդի և Տնտեսագիտության ֆակուլտետի ուսումնամեթոդական հանձնաժողովի անդամ է։ Դասավանդման գործունեությունը սկսել է 2015 թվականին։ 2024 թվականին արժանացել է «Տնտեսագետի ոսկի» մրցանակին՝ մանկավարժական վարպետության բարձրագույն աստիճանի համար։
Վարպետության դասի շրջանակում Արաքսյա Միրաքյանը կանդրադառնա բարձր անորոշության և արագ փոփոխությունների պայմաններում առաջնորդության առանձնահատկություններին, կքննարկի առաջնորդության մասին տարածված պատկերացումները, առասպելների և իրականության հարաբերակցությունը, ինչպես նաև ժամանակակից դինամիկ միջավայրում արդյունավետ առաջնորդական վարքագծի հիմնական սկզբունքները։
Դասընթացի լեզուն՝ ռուսերեն։
Վարպետության դասը կազմակերպվել է ՌՀՀ Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնի կողմից։








