event

Պուշկինի ծննդյան օրվան ընդառաջ

  • 02 Հունիս , 2026
Հունիսի 5-ին՝ Ա.Ս. Պուշկինի ծննդյան օրվան ընդառաջ, ժամը 12:30-ին, Դ.Ս. Լիխաչովի անվան լսարանում (453), կանդրադառնանք Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործության ամենահետաքրքիր ու զարմանալի կողմերից մեկին՝ Պուշկին-թարգմանչին, համաշխարհային բանաստեղծական մշակույթների զրուցակցին և այն բանաստեղծին, որի խոսքը մինչ օրս շարունակում է հնչել հայերեն թարգմանություններում։
 
Սա զրույց կլինի դարերի ու լեզուների սահմաններն անցնող ձայների մասին։

Այն մասին, թե ինչպես անտիկ, անգլիական, ֆրանսիական և արևելյան մոտիվները, որ մի ժամանակ արձագանքել էին Պուշկինի հոգում, նոր շունչ ու նոր հնչողություն ստացան ռուսական պոեզիայում։ Եվ թե ինչպես ինքը՝ Պուշկինը, դարեր անց, շարունակում է ապրել արդեն հայ բանաստեղծական խոսքի մեջ։
 
Միջոցառումը կազմակերպում է Ռուս և համաշխարհային գրականության ու մշակույթի ամբիոնը։