«Հայաստանի սկսնակ լիդերներ» մագիստրոսական կրթաթոշակների տրամադրման ծրագիրը բաց է
Սիրելի ուսանողներ,
«Հայաստանի սկսնակ լիդերներ» 2024-2025 թթ.-ի մագիստրոսական կրթաթոշակների տրամադրման ծրագիրը պաշտոնապես բաց է:
Սա «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի նախաձեռնությունն է, որի շրջանակներում ՀՀ բուհերի 10 շրջանավարտներ կարող են ստանալ ուսումնական մեկ տարվա վարձի ամբողջական փոխհատուցում՝ երկարաձգման հնարավորությամբ, ՀՀ լավագույն 7 բուհերում մագիստրոսական ծրագիր ուսանելու համար:
Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի ապագա զարգացմանը՝ ուսման հնարավորություններ ընձեռելով բուհերի շրջանավարտներին, որպեսզի նրանք, բարելավելով իրենց կրթությունը, կարողանան դառնալ լիդերներ մեր գործարար համայնքի և ազգի համար:
Հիշեցնենք, որ նախորդ տարում ստացել ենք շուրջ 200 հայտ, որից 10 կարկառուն թեկնածուների շնորհվել է 100% կրթաթոշակ:
«Հայաստանի սկսնակ լիդերներ» 2024 ծրագրի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար այցելե՛ք՝ risingleadersarmenia.am
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 1-ը։