event

Հայ-Ռուսական համալսարանը մասնակցելու է Գիտության փառատոնին

  • 01 Հոկտեմբեր , 2024
Ուրախ ենք հայտնելու, որ հոկտեմբերի 3-4-ը Հայ-Ռուսական համալսարանը մասնակցելու է Ազատության հրապարակում կայանալիք տարվա ամենասպասված Գիտության փառատոնին և ներկայանալու է «Professional orientation» թեմատիկ մասում։ 

Բաց մի՛ թող հնարավորությունը, համեցի՛ր մեր տաղավար, որպեսզի ՀՌՀ-ի հետ ծանոթանաս գիտական ոլորտում մասնագիտական ընտրության նրբություններին և ստանաս բոլոր հարցերիդ պատասխաններն անմիջապես գիտնականներից և ոլորտի այլ մասնագետներից։ 

Սիրով կսպասենք: