event

ՌԴ ԳԱ Սիբիրյան բաժանմունքի բջջաբանության և գենետիկայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Սուրեն Զաքիյանը ՌՀՀ-ում հանդես կգա դասախոսություն-քննարկմամբ

  • 08 Հունիս , 2026
Հունիսի 11-ին՝ ժամը 13:00-ին, ՌՀՀ-ի Պիոտրովսկու անվան լսարանում ՌԴ ԳԱ Սիբիրյան բաժանմունքի բջջաբանության և գենետիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, զարգացման էպիգենետիկայի լաբորատորիայի վարիչ Սուրեն Զաքիյանը կանցկացնի դասախոսություն-քննարկում «Հիվանդությունների մեխանիզմների հետազոտման և դեղամիջոցների մշակման բջջային հարթակներ» թեմայով:

Սուրեն Զաքիյանը կենսաբանական գիտությունների դոկտոր է, բջջային կենսաբանության, մոլեկուլային գենետիկայի և էպիգենետիկայի ականավոր մասնագետ: Նրա ղեկավարությամբ ՌԴ ԳԱ ՍԲ բջջաբանության և գենետիկայի ինստիտուտում իրականացվում են ցողունային բջիջների և բջջային վերածրագրավորման մեխանիզմների առաջադեմ հետազոտություններ:

Անցկացման լեզուն՝ ռուսերեն:

Հանդիպման շրջանակներում փորձագետը կխոսի ժամանակակից բջջային հարթակների մասին, որոնք օգտագործվում են հետազոտողների կողմից բջջային մակարդակում հիվանդությունների մոդելավորման համար: Կդիտարկվեն հիվանդությունների զարգացման բարդ մեխանիզմների ուսումնասիրության այնպիսի նորարարական մոտեցումներ, ինչպիսիք են ցողունային բջիջների ստացումն ու վերածրագրավորումը, գեների և գենոմի խմբագրումը: Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի այն հարցին, թե ինչպես են այս տեխնոլոգիաները կիրառվում ժամանակակից կենսաբժշկության մեջ նոր, առավել արդյունավետ և անվտանգ դեղամիջոցների մշակման և նախակլինիկական փորձարկումների և համար:

Հրավիրվում են մասնակցելու ուսանողները, դասախոսները և բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են ժամանակակից կենսատեխնոլոգիաներով, գենետիկայով և առաջադեմ բժշկությամբ։