Ռուս-Հայկական համալսարանի հայկական բաժին ընդունված դիմորդների համար
ՌՀՀ ընդունված բոլոր դիմորդները պետք է լրացնեն իրենց տվյալները հետևյալ հղումով >>
Լրացնելուց 5 աշխատանքային օր հետո`
ԱՆՎՃԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ ընդունված դիմորդներն իրենց փաստաթղթերը պետք է ներկայացնեն ցանկացած աշխատանքային օր՝ սույն թվականի օգոստոսի 4-ից մինչև 8-ը ժամը 10:00-ից 15:00-ը և կնքեն պայմանագիր:
ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳ ընդունված դիմորդներն ուսման վարձի վճարումը կարող են իրականացնել ամբողջությամբ, կիսամյակային կամ ամսական (10 ամսվա ուսուցման տարեկան ընդհանուր արժեքի 1/10-ի չափով) և ներկայացնեն փաստաթղթերը ցանկացած աշխատանքային օր՝ սույն թվականի օգոստոսի 4-ից մինչև 20-ը ժամը 10:00-ից 15:00-ը:
Վճարն անհրաժեշտ է իրականացնել համալսարանի հաշվեհամարին՝ №2480100103250010, «Արդշինբանկ» ՓԲԸ կամ վճարել համալսարանի կայքի միջոցով (վճարելիս անհրաժեշտ է նշել վճարման նպատակը՝ ընտրելով համապատասխան ինստիտուտը, հայկական բաժանմունք, բակալավրիատ, մասնագիտությունը, այնուհետև անձնական տվյալները):
Եթե պայմանագիրը կնքելու պահին դիմորդի 18 տարին չի լրացել, ապա ազգականներից որևէ մեկի ներկայությունը պարտադիր է:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն է՝
1. Ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ (միջուկով)
2. Միասնական քննության արդյունքները (վկայագիր)
3. Լուսանկար (3x4 սմ չափսի) – 4 հատ
4. Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը 1 օրինակից)
5. Կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը 1 օրինակից)
6. Արտոնություններից օգտվելու՝ դեպքում համապատասխան փաստաթղթեր (բնօրինակը և պատճենը 1 օրինակից):