event

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի հայկական բաժնի հեռակա ուսուցմամբ դիմորդների համար

  • 09 Սեպտեմբեր , 2024
Հեռակա ուսուցման դիմորդն այցելում է ՀՌՀ ընդունող հանձնաժողով, ստանում  ԳԹԿ անձնական համար, որից հետո ս․թ․ սեպտեմբերի 5-ից մինչև 25-ը ժամը 10։00-ից 16։00-ը, սեպտեմբերի 25-ին՝ մինչև 18։00 dimord.am կայքում գրանցվում և լրացնում է դիմում-հայտը: Ընդունելության քննության և մասնագիտությունների հայտագրման դիմում-հայտը դիմորդները dimord.am կայքի միջոցով ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով։

ԳԹԿ անձնական համար ստանալու համար դիմորդն ընդունող հանձնաժողով է  ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ և, քննություններ հանձնելու դեպքում, քննություններին մասնակցելու համար վճարված գումարի անդորրագիրը:

Դիմում-հայտը լրացնելիս դիմորդը կարող է նշել մինչև երեք մասնագիտություն, ընդ որում առաջին հայտը գերակայություն ունի մյուս հայտերի նկատմամբ, իսկ մյուս հայտերի մրցույթին դիմորդը մասնակցում է միայն նշված մասնագիտություններում թափուր տեղերի առկայության դեպքում:

Տեղեկությունների համար դիմորդները կարող են կապ հաստատել աշխատանքային օրերին (ժամը 10։00-ից մինչև 16։00) հետևյալ հեռախոսահամարներով՝ 091-933123, 099-406157։
 
Հեռակա ուսուցման ընդունելության քննություններին մասնակցող դիմորդները պետք է յուրաքանչյուր քննության համար սահմանված 1500 դրամը վճարեն ԳԹԿ հաշվեհամարին` նշելով ստորև ներկայացված տվյալները.
 

Ստացող

«Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ

Հաշվեհամար

900018003401

Նպատակ

Ընդունելության քննության վճար

դիմորդի անուն-ազգանունը և հայրանունը