«Մասնավոր իրավունքի զարգացման հիմնական ուղղությունները. մայրցամաքային մոտեցում»
Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը և Ռուսաստանի Դաշնության Նախագահին կից գործող Ս.Ս. Ալեքսեևի անվան մասնավոր իրավունքի հետազոտական կենտրոնը՝ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի մասնակցությամբ նոյեմբերի 28-29-ին Ռուս-Հայկական համալսարանում կազմակերպում են միջազգային գիտական նստաշրջան՝ «Մասնավոր իրավունքի զարգացման հիմնական ուղղությունները. մայրցամաքային մոտեցում» թեմայով:
Նստաշրջանին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Ավստրիայի, Ղազախստանի, Բելառուսի և այլ երկրների հայտնի գիտնականներ:
Ծրագրում նախատեսվում է մասնավոր իրավունքի դոկտրինի մի շարք հարցերի քննարկում, այդ թվում՝ դրանց վերլուծությունը արդի դատական պրակտիկայի համատեքստում։ Հրավիրվում ենք մասնակցելու միջոցառմանը։
Միջազգային նստաշրջանը կանցկացվի Ռուս-Հայկական համալսարանում՝ հասցե՝ ք. Երևան, Հովսեփ Էմինի փողոց 123 (Հայաստանի Հանրապետություն)։ Ծրագիրը >>