event

ՌՀՀ-ում կքննարկեն Թանգ դինաստիայի կառավարման դարաշրջանի արվեստը

  • 05 Փետրվար , 2026
Փետրվարի 13-ին` ժամը 14:00, ՌՀՀ-ի Կոնֆուցիուսի դասարանում տեղի կունենա «Արվեստաբանության կլոր սեղանի» երկրորդ նիստը: Թեմա՝ «Թանգ դինաստիայի կառավարման դարաշրջանի արվեստը»:
 
Նիստին կմասնակցեն Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտի համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոնի ուսանողները: Հանդիպման նախաձեռնողներն են՝ ՄՀՀԳԻ ինստիտուտը, Կոնֆուցիուսի դասարանը և արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Գայանե Մարգարյանը (ռուս և համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոն):

Չինաստանում Թանգ դինաստիայի (618 - 907) կառավարման դարաշրջանը մշակույթի ծաղկման ժամանակաշրջան էր, որը որոշ առումներով համեմատելի էր Եվրոպայում Վերածննդի դարաշրջանի հետ: Քաղաքական և տնտեսական վերելքը, Թանգ պետության  հանդուրժողականությունը և նույնիսկ ակտիվ հետաքրքրությունը այլ  մշակութային ավանդույթների նկատմամբ հանգեցրին Թանգ արվեստի արագ ծաղկմանը։