event

Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին

  • 01 Հուլիս , 2025
Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄՄՈՒՀ) բարձր առաջադիմություն (միայն «Գերազանց» և (կամ) «Լավ» գնահատականներ ունեցող) ցուցաբերած շրջանավարտներին առաջարկում է 2025-2026 ուս.տարում շարունակել կրթությունը համապատասխան մասնագիտություններով.

Մասնագիտությունների ցանկը և տեղերի քանակը.
 
 
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓԱԹԵԹԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է՝
1) դիմում` ռեկտորի անունով,
2) ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի պատճենը,
3) արձանագրության պատճենը,
4) 4 լուսանկար (3x4 չափսի),
5) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական մինչև 16 տարեկան հավակնորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական).
6) զինվորական գրքույկ կամ կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիքի հավակնորդից փաստաթուղթն ընդունվում է, եթե առկա է տարկետման իրավունք տվող, կամ չզորակոչվելու պատճառ հանդիսացող նշումը, իսկ առողջության պատճառով տարկետում ստացած անձանցից՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումը).
7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):
8) Փաստաթղթերի ձևակերպման համար պետք է վճարել 3000 ՀՀ դրամ համալսարանի հաշվեհամարին՝ №2480100103250010, “Արդշինբանկ” ՓԲԸ  կամ վճարել ՌՀՀ կայքի միջոցով >> (վճարելիս անհրաժեշտ է նշել վճարման նպատակը՝ ընտրելով համապատասխան ինստիտուտը, հայկական բաժանմունք, բակալավրիատ, մասնագիտությունը, այնուհետև անձնական տվյալները):
 
Փաստաթղթերի ներկայացման ժամկետը` 01.07.2025թ.-ից մինչև 29.08.2025թ. (ներառյալ):
 
 
Մանրամասների համար խնդրում ենք զանգահարել`
Viber / WhatsApp: +374 95 406 156