research
  • 03 Մար
  • 2026

Հարություն Ալպետյանը ՌՀՀ ուսանողներին ներկայացրեց թափոնների կառավարման քաղաքականությունը միջազգային հարաբերությունների համատեքստում

    Դասախոսության ընթացքում քննարկվեցին թափոնների կառավարման ոլորտում միջազգային քաղաքական միտումները, պետությունների միջև համագործակցության մեխանիզմները, ինչպես նաև գլոբալ բնապահպանական համաձայնագրերի ազդեցությունը ազգային քաղաքականությունների ձևավորման վրա։

    ՌՀՀ-ում մարտի 3-ին կայացավ Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի փորձագետ և դասախոս Հարություն Ալպետյանի դասախոսություն-քննարկումը՝ «Թափոնների կառավարման քաղաքականությունն ու պրակտիկան միջազգային հարաբերությունների համատեքստում» թեմայով։

    Դասախոսության ընթացքում քննարկվեցին թափոնների կառավարման ոլորտում միջազգային քաղաքական միտումները, պետությունների միջև համագործակցության մեխանիզմները, ինչպես նաև գլոբալ բնապահպանական համաձայնագրերի ազդեցությունը ազգային քաղաքականությունների ձևավորման վրա։

    Դասախոսությունը կազմակերպվել էր ՌՀՀ ՄՀՀԳԻ Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերություններ ամբիոնի կողմից։