event

ՌՀՀ-ում կկայանա «Միրումյանական ընթերցումներ» հայագիտական համաժողովը

  • 25 Մարտ , 2026
Մարտի 30-ին Ռուս-հայկական համալսարանի Մեծ կոնֆերանս դահլիճում (նոր մասնաշենքի 6-րդ հարկում) կկայանա «Միրումյանական ընթերցումներ» հայագիտական համաժողովը: 

Համաժողովը նվիրված է ականավոր հայ գիտնական և ՌՀՀ-ի քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր Կառլեն Արտավազդի Միրումյանի հիշատակին: Ծրագիրը հասանելի է հետևյալ հղումով >>

Համաժողովի ծրագիրը կազմված է երկու մասից․ 

1. «Միրումյանական ընթերցումներ. Պրոֆեսոր Կ.Ա. Միրումյանի հիշատակին նվիրված գիտաժողով» հոդվածների ժողովածուի (Պրակ II, Երևան, 2025թ.) և Կ. Միրումյանի «Քաղաքական գիտության պատմություն։ Մաս III: Նոր ժամանակաշրջան» (Երևան, 2025թ.) գրքի շնորհանդես:

2. Գիտաժողով` նվիրված պրոֆեսոր Կ. Միրումյանի ստեղծագործական ժառանգությանը և արդի հայագիտության հիմնախնդիրներին:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝ Հայ փիլիսոփայական միտք, Հայ քաղաքական միտք, Հայ սոցիալական միտք, ՀՀ-Սփյուռք հարաբերությունների հիմնահարցեր, Պատմական հիշողության և ազգային ինքնության հիմնախնդիրներ, ՀՀ ինքնության քաղաքականության առանձնահատկություններ: 
Գիտաժողովի նյութերը հրապարակվելու են ժողովածուի տեսքով:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ էլ․ հասցեով [email protected]

Միջոցառումը կազմակերպված է Ռուս-հայկական համալսարանի Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտի կողմից։