event

«Հայերենը միջմշակութային հաղորդակցության համատեքստում. հիմնախնդիրներ և մարտահրավերներ» միջազգային գիտաժողով

  • 17 Հունվար , 2025
Մայիսի 15-16-ը Հայ-ռուսական համալսարանում տեղի կունենա «Հայերենը միջմշակութային հաղորդակցության համատեքստում. հիմնախնդիրներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողով:

Գիտաժողովը կազմակերպում են Հայ-ռուսական համալսարանի բանասիրության և միջմշակութային հաղորդակցության Ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ամբիոնը, ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը:       
 
Գիտաժողովին կարելի է մասնակցել նաև հեռավար ձևաչափով։        
    
Գիտաժողովի թեմատիկան
1. Հայերենը բազմալեզու միջավայրում
2. Հայերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման և ուսումնառության ժամանակակից մոտեցումները
3. Հայերենի՝ որպես օտար լեզվի ուսուցումը տարբեր մասնագիտությունների համատեքստում
4. Ուսումնառության արդյունքների ստուգման և գնահատման այլընտրանքային գործիքներ
        
Գիտաժողովին զեկուցումով մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2025 թվականի մարտի 30-ը ուղարկել մասնակցության հայտ (հայտի ձևը >>[email protected] էլեկտրոնային փոստին: