ՌՀՀ-ում կանցկացվի XX Միջազգային Տարեկան գիտաժողով
Նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը Ռուս-Հայկական համալսարանում տեղի կունենա XX Միջազգային Տարեկան գիտաժողովը:
Գիտաժողովն անց է կացվելու հետևյալ գիտական ուղղություններով՝
Ֆիզիկամաթեմատիկական և բնական գիտություններ՝
• Մաթեմատիկա
• Ինֆորմատիկա և տեխնիկական գիտություններ
• Ֆիզիկատեխնիկական գիտություններ
• Կենսաբանական և քիմիական գիտություններ
Սոցիո-հումանիտար գիտություններ՝
• Փիլիսոփայություն, քաղաքագիտական և պատմական գիտություններ
• Տնտեսական գիտություններ
• Իրավաբանական գիտություններ
• Բանասիրական և լեզվաբանական գիտություններ
• Հոգեբանություն
• Արևելագիտություն
Նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է 2026թ. սեպտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 1-ը ՌՀՀ-ի պաշտոնական կայքի հայտերի ներկայացման էլելտրոնային համակարգում լրացնել հայտաձևը:
Կից ներկայացվում են գիտաժողովի տեղեկատվական թերթիկը և հոդվածների ներկայացման կարգը:








