event

Ծրագրային անվտանգության հիմունքներ՝ անվճար օնլայն դասընթաց

  • 05 Մայիս , 2021
«Ծրագրային անվտանգության հիմունքներ» դասընթացը մշակվել է «Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ»«CyHub Armenia» նախաձեռնության շրջանակում  և Հայ-Ռուսական համալսարանի համակարգային ծրագրավորման ամբիոնի աջակցությամբ։  

Դասընթացի ընթացքում ուսումնասիրելու ենք հայտնի և վտանգավոր սխալներ, որոնք հաճախ թույլ են տալիս ծրագրավորողնեը։ Այդպիսի սխալները հնարավորություն են տալիս կատարել հարձակումներ ծրագրային համակարգերի վրա՝ խաթարելով նրանց աշխատանքը, գողանալ անձնական և կորպորատիվ տվյալներ, ներդնել և տարածել վնասակար կոդ։

Կուսումնասիրենք այդպիսի սխալների առաջացման պատճառները, կկազմակերպենք հարձակումներ փորձնական ծրագրերի վրա և կուսումնասիրենք ծրագրերը այդպիսի հարձակումներից պաշտպանելու եղանակները։
 
Դասընթացը կվարի Վահագն Վարդանյանը՝ Հայ-Ռուսական համալսարանի դասախոս, PicsArt-ի ճարտարագիտական թիմի ղեկավար։ Աշխատանքային լեզու՝ հայերեն։ 
 

ԳՐԱՆՑՎԵԼ >>

 


CyHub Armenia նախաձեռնությունն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ Համաշխարհային բանկի, ՀՀ Կառավարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ISTC-ի, CISCO-ի, IBM-ի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և ԵրՄՄԳՀԻ-ի աջակցությամբ։