Պատրաստվե՛ք առաջին Ուսանողական Ազգային Կիբեռվարժանքին
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը մեկնարկում է առաջին ուսանողական ազգային կիբեռանվտանգության վարժանքը և փնտրում երկրի ապագա կիբեռպաշտպաններին:
🛡️ Ի՞նչ է սպասվում
Այս հոկտեմբերին Հայաստանի տարբեր համալսարանների ուսանողները կմասնակցեն ազգային մասշտաբով կիբեռանվտանգության սիմուլյացիոն մրցույթի, որտեղ կփորձեն լուծել իրական կիբեռ միջադեպեր։
🚀 Ի՞նչ ես ստանում՝ մասնակցելով․
Իրական փորձ՝ աշխատելով իրական կիբեռսցենարների վրա
Դառնում ես ՀՀ ուսանողական կիբեռթիմի անդամ
Հնարավորություն մենկելու Աթենք՝ ներկայացնելու Հայաստանը միջազգային կիբեռվարժանքին
Մինչ այդ՝
🔥 Հուլիս-օգոստոսին կանցկացվի ներհամալսարանական ընտրական փուլ, որոնցում լավագույն արդյունքներ ցուցաբերած ուսանողները կմասնակցեն հոկտեմբերին կայանալիք Ուսանողական ազգային կիբեռվարժանքին։ Սա քո հնարավորությունն է դառնալու Հայաստանի ուսանողական կիբեռթիմի անդամ:
Հուլիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, Ռուս-Հայկական համալսարանի 315 լսարանում տեղի կունենա ներհամալսարանական կիբեռվարժանքը:
Ովքե՞ր կարող են դիմել․
Ուսանողներ, ովքեր՝
✅ Սիրում են մարտահրավերներ, թիմային աշխատանք ու բարդ խնդիրներ
✅ Սովորում են Տեղեկատվական անվտանգության, Ինժեներիայի, Ծրագրավորման, Տվյալագիտության կամ հարակից ոլորտներում
✅ Տիրապետում են առնվազն B1 մակարդակի անգլերենի
Ուսանողներ, ովքեր՝
✅ Սիրում են մարտահրավերներ, թիմային աշխատանք ու բարդ խնդիրներ
✅ Սովորում են Տեղեկատվական անվտանգության, Ինժեներիայի, Ծրագրավորման, Տվյալագիտության կամ հարակից ոլորտներում
✅ Տիրապետում են առնվազն B1 մակարդակի անգլերենի
Նշենք, որ Ռուս-Հայկական համալսարանում միջոցառումը կազմակերպվել է ՌՀՀ Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտի և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համագործակցությամբ։ Մանրամասների համար կարող եք դիմել Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռ.Հ. Արամյանին՝ [email protected] էլ. հասցեով։