- 11 Մար
- 2026
Binance թիմի սեմինար-վորքշոփը․ Բլոկչեյն և կրիպտոարժույթներ ապագայի համար
Կրթական հանդիպումը նվիրված էր Web3 ոլորտին և ժամանակակից թվային տեխնոլոգիաներին:
Ռուս-հայկական համալսարանում մարտի 5-ին անցկացվեց «Բլոկչեյն և կրիպտոարժույթներ ապագայի համար» թեմայով սեմինար-վորքշոփը, որը կազմակերպվել էր Binance թիմի կողմից։ Կրթական հանդիպումը նվիրված էր Web3 ոլորտին և ժամանակակից թվային տեխնոլոգիաներին, որոնք մեծ ազդեցություն են ունենում ֆինանսական հատվածի և տնտեսության տարբեր ոլորտների վրա։
Բանախոսն էր Ռազմիկ Ստեփանյանը՝ Binance Community Builder-ը։ Հանդիպման ընթացքում նա ներկայացրեց բլոկչեյն տեխնոլոգիայի հիմնական սկզբունքները, խոսեց կրիպտոարժույթների զարգացման և դրանց գործնական կիրառման մասին ժամանակակից աշխարհում, ինչպես նաև անդրադարձավ այս տեխնոլոգիաների դերին ապագայի թվային տնտեսության ձևավորման գործընթացում։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց թվային ակտիվների հետ աշխատանքի անվտանգության հարցերին և Binance էկոհամակարգի հնարավորություններին։
Վորքշոփի մասնակիցները հնարավորություն ունեցան ավելին իմանալ Web3-ի զարգացման մասին, քննարկել բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառման հեռանկարները տարբեր մասնագիտական ոլորտներում և ուղղել իրենց հարցերը բանախոսին։
Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել էր Ռուս-հայկական համալսարանի Տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի կողմից։







