ՌՀՀ օր 2026!
Արդեն երկար տարիներ Ռուս-Հայկական համալսարանի օրը մեզ համար կարևոր և շատ գեղեցիկ առիթ է՝ հիշելու և պատմելու մեր սիրո, ջերմ հիշողությունների, հետաքրքիր առօրյայի և հաճելի սպասումների մասին։ Եվ թեև ժամանակները թելադրում են իրենց կանոնները, իսկ մեր կյանքն անընդհատ փոխվում է, կան անփոփոխ արժեքներ, որոնք մեզ հենարան, ուժ և վստահություն են տալիս վաղվա օրվա հանդեպ...
Այդ իսկ պատճառով հրավիրում ենք բոլորին՝ սեպտեմբերի 15-ին մեզ հետ կիսելու այս օրը և մասնակցելու ամենատարբեր միջոցառումներին։
Օրվա ծրագիրը
12:30–13:00
Հարգանքի տուրք ՌՀՀ առաջին ռեկտոր, ակադեմիկոս Լ.Մ. Մկրտչյանի հիշատակին | Ծաղիկների խոնարհում հուշատախտակի մոտ
13:00–13:30
ՌՀՀ–ԱՊՄՀ համատեղ գիտամեթոդական Ռուսաց լեզվի լաբորատորիայի բացման արարողություն
13:00–13:45
RAU Shop-ի բացման արարողություն
13:45–14:15
Ինտենսիվ հաշվարկների և արհեստական բանականության լաբորատորիայի բացման արարողություն
14:00–14:30
Մարզաժամանցային միջոցառումներ՝ պարանի ձգում, բազկամարտ
14:30–16:30
Հանդիսավոր նիստ ՌՀՀ մշակույթի տանը | Պարգևատրում








