event

ՌՀՀ-ում կքննարկվեն հայկական սփյուռքի հեռանկարներն ու մարտահրավերները ժամանակակից աշխարհում

  • 13 Փետրվար , 2026
Փետրվարի 18-ին` ժամը 14:30-ին, Օրբելու անվան լսարանում (ՌՀՀ նոր մասնաշենք, VII հարկ) կկայանա ՌՀՀ Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր, պ.գ.դ. Արմեն Մարուքյանի դասախոսություն-քննարկումը՝ «Սփյուռքները 21-րդ դարում. հայկական սփյուռքի հեռանկարներն ու մարտահրավերները ժամանակակից աշխարհում» թեմայով։
 
Դասախոսությունը նվիրված կլինի սփյուռքների, մասնավորապես՝ հայկական սփյուռքի դերին գլոբալացվող աշխարհում։ Մի կողմից՝ ժամանակակից սփյուռքները տարբեր երկրների արտաքին քաղաքականության մեջ ծառայում են որպես «փափուկ ուժի» գործիք, սակայն մյուս կողմից՝ որոշ երկրներում միգրացիոն քաղաքականության խստացումը դրանց համար ստեղծում է այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են խտրականությունն ու ասիմիլյացիոն գործընթացները։
 
Միջոցառումը կազմակերպվել է Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի կողմից։