research
  • 13 Փետ
  • 2026

ՌՀՀ-ում քննարկեցին բիբլիոթերապիան՝ որպես հոգեբանական տեխնոլոգիա ուսումնական գործունեության մեջ

    Միջոցառումը միավորեց հոգեբանության, մանկավարժության, բանասիրության և գրադարանային գործի ոլորտների մասնագետների։

    Ռուս-Հայկական համալսարանում անցկացվեց «Բիբլիոթերապիա՝ որպես հոգեբանական տեխնոլոգիա ուսումնական գործունեության մեջ և ուսանողների հոգեկան առողջությունը ամրապնդելու մեթոդ» խորագրով  կլոր սեղան։ 

    Մասնագետները քննարկեցին, թե ինչպես գրքերը կարող են օգնել հաղթահարել կյանքի դժվարությունները, ինչու է ընթերցանությունը կարևոր ուսանողների հոգեկան առողջության համար և ինչ դեր ունեն գրադարանավարները անձնային զարգացման և աջակցման նպատակով գրականության ընտրության գործընթացում։

    Միջոցառումը միավորեց հոգեբանության, մանկավարժության, բանասիրության և գրադարանային գործի ոլորտների մասնագետների։ Ուսումնասիրվեցին բիբլիոթերապիայի պատմությունը և գիտական հիմքերը, նրա հոգեբանական մեխանիզմները, կիրառման տեսակներն ու ձևաչափերը, ինչպես նաև պրոցեսի իրականացման փուլերը։ Հատուկ ուշադրություն դարձվեց գործնական հարցերին՝ ինչպես կազմել ընթերցանության պլան և ընտրել համապատասխան գրականություն։
     
    Հյուրերին ողջունեցին ՌՀՀ Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Երվանդ Մարգարյանը, ՌՀՀ Բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նինա Տատկալոն, Հայաստանում Ռուսական տան փոխտնօրեն Եկատերինա Անդրեևան, ՌՀՀ հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ասյա Բերբերյանը և RUDN հոգեբանության և մանկավարժության ամբիոնի վարիչ Եվգենի Բաշկինը: