event

Աշխատանքի հնարավորություններ Evolution-ում

  • 27 Հոկտեմբեր , 2021
Սիրելի՜ ուսանողներ, հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ից, Հայ-Ռուսական համալսարանի բակում կարող եք ծանոթանալ Evolution շվեդական առաջատար ընկերության աշխատանքի հնարավորություններին:
 
Թափուր աշխատատեղեր՝

•   Տաղանդների ներգրավման մասնագետ
•   Կադրային գործավարության մասնագետ
•   Ստուդիայի սարքավորումների աջակցման մասնագետ
•   Տաղանդների ներգրավման մենեջեր
•   Տեխնիկական սպասարկման մասնագետ
•   Սարքավորումների սպասարկման մասնագետ
•   Դիմահարդարման և համազգեստի մասնագետ
•   Ֆիզիկական անվտանգության մասնագետ
•   Գործատուի բրենդինգի և հաղորդակցման մասնագետ
 
Բաց մի թողեք միջազգային ընկերությունում կարիերան սկսելու հնարավորությունը։
 
Evolution-ն աշխարհի մակարդակով առաջատար ընկերություն է, որը գործում է B2B ոլորտում: Այն օնլայն խաղային լուծումների հարթակ է տրամադրում միջազգային լավագույն օպերատորներին: Ընկերությունը հիմնվել է 2006 թվականին: Ներկայումս 20-ից ավելի երկրներում ունի 15000-ից ավելի աշխատակիցներ՝ 80-ից ավելի ազգություններից:

 

Հանդիպման կազմակերպիչ՝ ՀՌՀ Կարիերայի կենտրոն։