event

«Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» բակալավրի կրթական ծրագրի ընդունելություն

  • 14 Ապրիլ , 2026
Սիրելի դիմորդներ,
մեկնարկել է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության հայտագրման գործընթացը:

 
«Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» բակալավրի կրթական ծրագրի համար հայտագրումն իրականացվում է մեկ փուլով: Դիմորդները` ներբուհական քննություններին մասնակցելու համար, ընդունելության քննությունների և մասնագիտության նշումով դիմում-հայտը www.dimord.am կայքէջի միջոցով ԳԹԿ են ուղարկում առցանց եղանակով ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը (մայիսի 10-ին մինչև 18:00):
 
Յուրաքանչյուր ներբուհական քննության համար անհրաժեշտ է վճարել 1500-ական դրամ ՌՀՀ հաշվեհամարին` հ/հ 2480100103250010, "Արդշինբանկ" ՓԲԸ:
 
«Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» ծրագրով դիմորդների համար հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ը կազմակերպվում են ներբուհական քննություններ` Ընդհանուր ֆիզիկական պատրաստվածություն; Մարդու կազմաբանություն և ֆիզիոլոգիա – մրցութային, Հլգ(գ) - ոչ մրցութային:
 
Մարդու կազմաբանություն և ֆիզիոլոգիա (քննական թեստ) >>
«Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» բակալավրի կրթական ծրագրով ընդունելության ներբուհական քննությունների ծրագիրը և անցկացման կարգը >> 
 
Ուսումնառության տևողությունը` 4 տարի:
Ուսուցման ձևը` առկա:
Ուսուցման լեզուն` հայերեն:
Վարձավճարի չափը` 450 000 դրամ:
 
Հիշեցնենք նաև, որ տվյալ մասնագիտությամբ ՌՀՀ-ում գործում է մագիստրոսական մեկամյա ծրագիր` «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», և «Սպորտ» մասնագիտությամբ մագիստրոսական մեկամյա ծրագիր` «Առողջարարական ֆիզիկական կուլտուրա» (կինեզիոլոգիա)
 
Տեղեկությունների համար դիմել՝ 
Էլ. հասցե` [email protected]
Viber/WhatsApp: +374 99 406 157
 
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքում տեղադրված է առցանց ընդունելության դիմում–հայտի լրացման տեսանյութը >>