event

«Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» բակալավրի կրթական ծրագրի ընդունելություն

  • 22 Ապրիլ , 2025
Սիրելի դիմորդներ,
մեկնարկել է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության հայտագրման գործընթացը:
 
«Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» բակալավրի կրթական ծրագրի համար հայտագրումն իրականացվում է մեկ փուլով էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ https://dimord.am/ հղումով. դիմորդները (հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտները) ընդունելության քննությունների և մասնագիտության նշումով դիմում-հայտն առցանց լրացնում են ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը` մինչև 18:00:
 
«Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» ծրագրով դիմորդների համար հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ը կազմակերպվում են ներբուհական քննություններ` ԸՖՊ; ՄԿՖ – մրցութային, Հլգ(գ) - ոչ մրցութային:
Մարդու կազմաբանություն և ֆիզիոլոգիա (քննական թեստ) >>
«Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» բակալավրի կրթական ծրագրով ընդունելության ներբուհական քննությունների ծրագիրը և անցկացման կարգը >>
 
Ուսումնառության տևողությունը` 4 տարի:
Ուսուցման ձևը` առկա:
Ուսուցման լեզուն` հայերեն:
Վարձավճարի չափը` 450 000 դրամ:
 
Հիշեցնենք նաև, որ տվյալ մասնագիտությամբ ՌՀՀ-ում գործում է մագիստրոսական մեկամյա ծրագիր` «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», և «Սպորտ» մասնագիտությամբ մագիստրոսական մեկամյա ծրագիր` «Առողջարարական ֆիզիկական կուլտուրա» (կինեզիոլոգիա)
 
Տեղեկությունների համար դիմել՝ 
Էլ. հասցե` [email protected]
Viber/WhatsApp: +374 99 406 157, +374 91 933 123
 
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքում տեղադրված է առցանց ընդունելության դիմում–հայտի լրացման տեսանյութը >>