event

«Ժամանակակից ֆիթնեսի մարտահրավերներն ու հնարավորությունները». ֆորում

  • 20 Նոյեմբեր , 2025
Ռուս-Հայկական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնը դեկտեմբերի 4-ին ՌՀՀ Մշակույթի տանը կազմակերպում է մարզիչների մասնագիտական կարողունակությունների կատարելագործմանը միտված՝ «Ժամանակակից ֆիթնեսի մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով ֆորումը։
 
Ֆորումի նպատակն է միավորել ֆիթնեսի մարզիչներին և ուղեկցող մասնագետներին՝ քննարկելու ժամանակակից միտումները և գիտական նորարարությունները ոլորտում։
 
Ֆորումի ընթացքում. 
•    Կներկայացվեն ֆիթնեսի առանձնահատկությունները, զարգացման ուղիները և մարտահրավերները, ինչպես նաև ֆիթնես ոլորտի կարգավորման հիմնախնդիրները ՀՀ-ում:
•    Ֆիթնեսում հոգեբանական և մանկավարժական մոտեցումների դերը
•    Ֆիթնեսի և նուտրիցիոլոգիայի սիներգիան
•    Սպորտային բժշկությունը ֆիթնեսի համատեքստում
•    Ֆիթնեսի կենսաբանական հիմքերը
•    Տրավմաների կանխարգելումը և վերականգնումը
•    Ֆիթնեսը պրակտիկայում
 
Ֆորումը նախատեսված է ֆիթնես մարզիչների, ֆիզիկական դաստիարակության մասնագետների, մանկավարժների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են սպորտով և առողջ ապրելակերպով։
 

ԾՐԱԳԻՐ

10:00-11:00-

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ  ԳՐԱՆՑՈՒՄ

11:00-11:10

ԲԱՑՄԱՆ ԽՈՍՔ

ՌՀՀ ռեկտոր՝

Էդվարդ Սանդոյան

տ.գ.դ. պրոֆեսոր

11:10-11:30

ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ

 

ՌՀՀ ֆիզ.դաս. և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ

Արմեն Գրիգորյան

մ.գ.դ. պրոֆեսոր

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐ

11:30-

14:30

Թեմա՝  Հոգեբանական գործոնները մարզման արդյունավետության մեջ (ֆիտնես սպորտաձևում)

ԵՊՀ

Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ

Հրանտ Ավանեսյան

հ.գ.դ. պրոֆեսոր

Թեմա՝ Ֆիթնեսի կենսաբանական հիմքերը

ԵՊՀ

Ընդհանուր հոգեբանության ամբիոն

Լուսինե Ստեփանյան

կ.գ.թ. դոցենտ

Թեմա՝ Սպորտային գենոմիկա․ առողջություն և հաջողության գենետիկական հիմքերը
 

ՌՀՀ Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի տնօրեն, Գենոմի խմբագրման կենտրոնի ղեկավար

Ռոքսանա 
Զախարյան
կ.գ.թ.

Թեմա՝ Ֆիթնես ոլորտի կարգավորման հիմնախնդիրները, զարգացման ուղիները և որակավորված մարզիչների ապահովման անհրաժեշտությունը ՀՀ-ում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության սպորտի քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ

Արթուր Սեդրակյան

Թեմա՝ Ֆիթնեսում հոգեբանական և մանկավարժական մոտեցումների դերը

ՌՀՀ ֆիզ.դաս. և առողջ ապրելակերպի ամբիոն

Բարեղամ Մնացականյան

հ.գ.թ. դոցենտ

Թեմա՝ Ֆիթնեսի և նուտրիցալոգիայի սիներգիան

ՀՀ ԳԱԱ

Կենսաքիմիայի ինստիտուտ

Հովհաննես Ավագյան

կ.գ.թ. դոցենտ

Թեմա՝ Վնասվածքների կանխարգելումը և վերականգնումը

Վալիդուս ԲԿ-ի տնօրեն

Արտակ Օհանյան

Բժիշկ վնասվածքաբան

Թեմա՝ Սպորտային բժշկությունը ֆիթնեսի համատեքստում

Իզմիրլյան ԲԿ-ի փոխտնօրեն,

ՀՀ սպորտային բժիշկների ասոցացիայի նախագահ

Միքայել Սարգսյան

 

Բժիշկ վնասվածքաբան

Թեմա՝ Ֆիթնեսը պրակտիկայում

<ԲՅՈՒՐԵՂ> սպորտային կոմպլեքսի տնօրեն

Լյով Հովհաննիսյան

Պրոֆեսիոնալ ֆիտնես  մարզիչ

ՀՀ բոդիբիլդինգի չեմպիոն

14:30-15:00

Արդյունքների ամփոփում և հավաստագրերի հանձնում

Արմեն Գրիգորյան

Շրջայց Հայ-Ռուսական համալասրանի սպորտ համալիրում