event

ՌՀՀ-ում տեղի կունենա «Երկխոսություն. Աշխատաշուկան և Ռուս-Հայկական համալսարանը» խորագրով ֆորում

  • 23 Փետրվար , 2026
Փետրվարի 24-ին Ռուս-Հայկական համալսարանում տեղի կունենա «Երկխոսություն. Աշխատաշուկան և Ռուս-Հայկական համալսարանը» խորագրով ֆորում:
 
Միջոցառման շրջանակներում նախատեսվում են աշխատաշուկայի ներկայացուցիչների, ինստիտուտների տնօրենների, ամբիոնների վարիչների, առաջատար դասախոսների և համալսարանի շրջանավարտների միջև քննարկումներ։ 

Ֆորումի նպատակն է՝ քննարկել Համալսարանի կրթական ծրագրերի համապատասխանությունը աշխատաշուկայի ներկայիս պահանջներին։
 
Ֆորումի պաշտոնական բացումը` 12:40, Նոր մասնաշենքի 6 հարկում:
 
Աշխատանքային քննարկումներ ըստ խմբերի
Խումբ 1՝ Տնտեսագիտոություն և ֆինանսներ․ երկխոսություն աշխատաշուկայի հետ
Խումբ 2՝ Կառավարում և բիզնես․ երկխոսություն աշխատաշուկայի հետ
Խումբ 3՝ Զբոսաշրջություն և սպասարկման ոլորտ․ երկխոսություն աշխատաշուկայի հետ
Խումբ 4՝Միջազգային հարաբերություններ․ երկխոսություն աշխատաշուկայի հետ
Խումբ 5՝ Իրավագիտություն․ երկխոսություն աշխատաշուկայի հետ
Խումբ 6՝ Լրագրություն, գովազդ և հասարակայնության հետ կապեր․ երկխոսություն աշխատաշուկայի հետ
Խումբ 7՝ Կենսաբժշկության և դեղագիտության ինստիտուտ․ երկխոսություն աշխատաշուկայի հետ
 
Օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ >>