research
  • 20 Փետ
  • 2026

ՌՀՀ-ում մեկնարկել է Բժշկական քրեական իրավունքի ձմեռային դպրոցը

    Ձմեռային դպրոցը բացեց Քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի դոցենտ Արմեն Գուկասյանը՝ ուսանողների հետ քննարկելով բժշկական աշխատողների կողմից կատարվող հանցագործությունների կանխարգելման արդիական խնդիրները։

    Փետրվարի 20-ից Ռուս-Հայկական համալսարանում մեկնարկեց Բժշկական քրեական իրավունքի ամենամյա ձմեռային դպրոցը, որը կազմակերպվում է ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի Քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի կողմից՝ ՌՀՀ Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի հետ համատեղ։

    Ձմեռային դպրոցը բացեց Քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի դոցենտ Արմեն Գուկասյանը՝ ուսանողների հետ քննարկելով բժշկական աշխատողների կողմից կատարվող հանցագործությունների կանխարգելման արդիական խնդիրները։

    Դպրոցի շրջանակներում ամբիոնի դասախոսները, Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի հրավիրված փորձագետները, ինչպես նաև երիտասարդ հետազոտողները կներկայացնեն յատրոգեն հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունը, օրգանների, հյուսվածքների և բջիջների փոխպատվաստման ոլորտում առաջացող կենսաէթիկական և քրեաիրավական խնդիրները, ինչպես նաև բժշկական քրեական իրավունքի այլ արդիական հարցերը։

    Նշենք, որ դպրոցը կշարունակվի մինչև փետրվարի 28-ը։ Ավարտին մասնակիցներին կհանձնվեն հավաստագրեր։