event

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` հայկական բաժանմունքի դիմորդներին (հեռակա)

  • 02 Նոյեմբեր , 2026
Հարգելի դիմորդ,
շնորհավորում ենք ընդունելության կապակցությամբ

Ուսման համար նախատեսված վճարն անհրաժեշտ է իրականացնել  ամբողջությամբ, կիսամյակային կամ 2 ամսվա համար` համալսարանի հաշվեհամարին՝  №2480100103250010, «Արդշինբանկ» ՓԲԸ  կամ վճարել ՌՀՀ կայքի միջոցով (վճարելիս անհրաժեշտ է նշել վճարման նպատակը՝  ընտրելով բակալավրիատ, հայկական բաժանմունք, հեռակա, համապատասխան ինստիտուտը, մասնագիտությունը, անձնական տվյալները): 

Այնուհետև ՌՀՀ ընդունված բոլոր դիմորդները պետք է  լրացնեն իրենց տվյալները հետևյալ հղումով >> 

Լրացնելուց հետո, խնդրում ենք մինչև ս.թ. նոյեմբերի 6-ը 10:00-ից մինչև 16:00 (ընդմիջում 13:30-ից մինչև 14:00) համալսարան ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1.    ավարտական փաստաթուղթ (ատեստատ կամ դիպլոմ՝ միջուկի հետ)
2.    անձը հաստատող փաստաթուղթ,
3.    սոցիալական քարտ,
4.    4 լուսանկար (3x4 չափսի),
5.    զինվորական գրքույկ` առկայության դեպքում,
6.    հեռակա ուսուցման ընդունելության կանոնների 41-րդ, 42-րդ և 43-րդ կետերից օգտվող դիմորդները համապատասխան բնօրինակ փաստաթղթեր:

Բոլոր փաստաթղթերը ներկայացնել պատճեններով, բացառությամբ ավարտական փաստաթղթի։
 
ՌՀՀ հեռակա ուսուցմամբ ընդունված և ՀՀ զինված ուժերում ծառայության մեկնած դիմորդների ընտանիքի որևէ անդամ պետք է ս․թ․ նոյեմբերի 6-ից մինչև 13-ն այցելի համալսարան 202 սենյակ՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը, ինչպես նաև ծառայության մեկնելու մասին հավաստող փաստաթուղթը և դիմում ներկայացնի տարկետում ձևակերպելու վերաբերյալ, հակառակ դեպքում կկորցնի իրեն տրամադրված տեղը։