«Մարդկային ռեսուրսների կառավարում» ՝ ՌՀՀ մեկամյա մագիստրոսական ծրագիր
Ցանկանո՞ւմ եք դառնալ պահանջված HR մասնագետ և կառուցել կարիերա մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում։ Ռուս-Հայկական համալսարանի տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի «Մարդկային ռեսուրսների կառավարում» մեկամյա մագիստրոսական ծրագիրը հիանալի հնարավորություն է ձեռք բերելու ժամանակակից գիտելիքներ, գործնական հմտություններ և մրցակցային առավելություններ՝ HR ոլորտում հաջող մեկնարկի և մասնագիտական զարգացման համար։
Ինչո՞ւ ընտրել մեզ․
• Ուսման վարձի մինչև 80% զեղչ բարձր առաջադիմությամբ ուսանողների համար՝ արդեն երկրորդ կիսամյակից։
• Ուսման վարձի փոխհատուցում եկամտահարկի վերադարձի (հայտարարագրման) համակարգի միջոցով՝ աշխատող ուսանողի և/կամ նրա աշխատող ծնողների համար։
• Մեր բոլոր շրջանավարտներն աշխատում են՝ կազմակերպությունների HR բաժիններում, մասնագիտացված HR ընկերություններում, խորհրդատվության և վերլուծության ոլորտում։
• Շեշտը՝ գործնական հմտությունների վրա, ոչ միայն տեսության։
• Լավագույն մասնագետներն ակադեմիական կազմում։
• Առկա ուսուցում, հայերեն լեզվով, ընդամենը 1 տարի։
Փաստաթղթերի ընդունումը վճարովի տեղերի համար՝ 2026 թ. օգոստոսի 21–25-ը (ներառյալ)։
Ուսման վարձը՝ 1,200,000 դրամ։
Դարձեք այն մասնագետը, ում փնտրում է յուրաքանչյուր կազմակերպություն։
Հարցերի դեպքում գրեք՝ [email protected]։








