event

Մեկնարկում է «Ինեկո Կամպուս. Ապագան կրթությամբ և գիտելիքով» ծրագիրը

  • 09 Հունիս , 2026
Ռուս-Հայկական համալսարանն արդեն չորրորդ տարին անընդմեջ միանում  է «Ինեկոբանկը քո կողքին. Ապագան ավելի մեծ հնարավորություններով» նախաձեռնության շրջանակում իրականացվող կրթության աջակցության ծրագրին։ 
 
2023 թվականին մեկնարկած ծրագրին նախորդ երկու տարիների ընթացքում ԵՊՀ-ից դիմել էին հարյուրավոր ուսանողներ, նրանցից շատերը հաղթող են ճանաչվել և օգտվել կրթության ֆինանսավորման հնարավորություններից։ 
 
Ընդհանուր առմամաբ 2023-25 թվականներին հինգ հազարից ավել ուսանողներ մասնակցել են Բանկում կազմակերպվող մրցութային փուլերի: 223 հաղթողներից 170-ը ստացել են միանվագ 300,000 ՀՀ դրամ կրթաթոշակ, 25-ը ստացել են բակալավրի և մագիստրատուրայի կրթության 100% ֆինանսավորում, իսկ 28-ը՝ Ֆրանսիայում, Նիդերլանդներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում և այլ պետություններում մասնակցել են կարճաժամկետ դասընթացների։

2026-ին ծրագիրն ավելի ընդգրկուն է և իրականացվելու է «Ինեկո Կամպուս. Ապագան կրթությամբ և գիտելիքով» ծրագրով։ Այն ունի հետևյալ բաղադրիչները՝

•    150 ուսանողի միանվագ կրթաթոշակի տրամադրում․
1 ուսանողին 200․000 ՀՀ դրամ
•    15
ուսանողի բարձրագույն կրթության ֆինանսավորում․
1 ուսանողին մինչև 1․000․000 ՀՀ դրամ 
•    10
արտերկրում կազմակերպվող կարճաժամկետ կրթություն․
1 ուսանողին 2․000․000 ՀՀ դրամ

«Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնության շրջանակում իրականացվող «Ինեկո կամպուս» կրթական ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ Ինեկոբանկը քո կողքին | INECOBANK