Սովորեք ճապոներեն մեզ հետ
Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Ճապոնական լեզվի և մշակույթի կենտրոնը առաջարկում է ճապոներենի դասընթացներ սկսնակների համար։ Դասերը կմեկնարկեն ապրիլից։
Դասընթացի տևողությունը՝ 3 ամիս։
Դասերը կանցկացվեն շաբաթական 2 անգամ, դասը կտևի 90 րոպե։
Դասընթացը կվարեն ճապոնագետներ Աստղիկ Հովհաննիսյանը և Տաթև Բաբայանը, որոնք ստացել են բարձրագույն կրթություն Ճապոնիայում և ունեն ճապոներենի դասավանդման բազմամյա փորձ։
Դասերը կանցկացվեն ռուսերենով և հայերենով։ Ամսական վճարը՝ 25 000 դրամ։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 077 43 07 57 հեռախոսահամարով։
Խնդրում ենք գրանցվել [email protected] էլ.փոստով՝ վերնագրի տողում նշելով «Ճապոներենի դասընթաց»։