event

Ռուս-Հայկական համալսարանը (ՌՀՀ) հայտարարում է մրցույթ ամբիոնների վարիչների պաշտոնների համալրման համար

  • 13 Մայիս , 2026
ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)
Պահանջները՝
•    իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
•    առնվազն 10 տարվա գիտամանկավարժական աշխատանքային ստաժ,
•    ինդեքսավորվող ամսագրերում հրատարակված գիտական աշխատանքների առկայություն (այդ թվում՝ միջազգային իրավունքի և ինտեգրացիոն իրավունքի ոլորտներում):
 
ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ, ՖԻԶԻԿԱՅԻ և ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Մաթեմատիկական կիբեռնետիկայի ամբիոնի վարիչ
(0,5 դրույք)
Պահանջները՝
•    ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր; ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, դոցենտ; ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ,
•    առնվազն 10 տարվա գիտամանկավարժական աշխատանքային ստաժ,
•    ինդեքսավորվող ամսագրերում հրատարակված գիտական աշխատանքների առկայություն (այդ թվում՝ հավանականությունների տեսության, ալգեբրայի և դիսկրետ մաթեմատիկայի ոլորտներում):
 
Մրցույթին կարող են մասնակցել մինչև 70 տարեկան քաղաքացիներ:
 
Հավակնորդներին անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ 
•    մրցույթին մասնակցելու դիմում,
•    անձնական տվյալների մշակման համաձայնություն,
•    անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, ID քարտ, սոցիալական քարտ),
•    գիտամանկավարժական գործունեության վերաբերյալ տեղեկանք,
•    կադրերի հաշվառման անձնական թերթիկ լուսանկարով (3x4),
•    ինքնակենսագրություն կամ ռեզյումե (CV),
•    բարձրագույն կրթության դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ),
•    գիտական աստիճանի և գիտական կոչման առկայությունը հաստատող փաստաթղթերի պատճեններ,
•    գիտական և ուսումնական հրապարակումների ցանկ,
•    սանիտարական գրքույկի պատճեն (առկայության դեպքում),
•    զինվորական գրքույկի պատճեն (առկայության դեպքում),
•    այլ փաստաթղթեր, որոնք հաստատում են պահանջներին համապատասխանությունը,
•    ամբիոնի վարիչի պաշտոնում գործունեության ծրագրի թեզիսներ (մինչև 2 էջ ծավալով)։

Փաստաթղթերն ընդունվում են 2026թ. մայիսի 13-ից մինչև հունիսի 15-ը ներառյալ` հետևյալ հասցեով՝ 
Երևան, Հովսեփ Էմինի փ. 123, Ռուս-Հայկական համալսարան, 2-րդ հարկ, 211 սենյակ (ՌՀՀ մարդկային ռեսուրսների Դեպարտամենտ): 
 
Տեղեկությունների համար զանգահարել (012) 26-04-19 հեռախոսահամարով: