event

Ռուս-Հայկական համալսարանը (ՌՀՀ) հայտարարում է մրցույթ ամբիոնների վարիչների պաշտոնների համալրման համար

  • 02 Նոյեմբեր , 2026
Փաստաթղթերն ընդունվում են 2026թ. նոյեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ` հետևյալ հասցեով՝ 
Երևան, Հովսեփ Էմինի փ. 123, Ռուս-Հայկական համալսարան, 2-րդ հարկ, 211 սենյակ (ՌՀՀ Մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտ): 
 
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ 
•    մրցույթին մասնակցելու դիմում,
•    անձնական տվյալների մշակման համաձայնություն,
•    անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, ID, սոցիալական քարտ),
•    գիտամանկավարժական գործունեության վերաբերյալ տեղեկանք,
•    կադրերի հաշվառման անձնական թերթիկ լուսանկարով (3x4),
•    ինքնակենսագրություն կամ ռեզյումե (CV),
•    բարձրագույն կրթության դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ),
•    գիտական աստիճանի և գիտական կոչման առկայությունը հաստատող փաստաթղթերի պատճեններ,
•    գիտական և ուսումնական հրապարակումների ցանկ,
•    սանիտարական գրքույկի պատճեն (առկայության դեպքում),
•    զինվորական գրքույկի պատճեն (առկայության դեպքում),
•    պահանջներին համապատասխանող այլ փաստաթղթեր,
•    ամբիոնի վարիչի պաշտոնում գործունեության ծրագրի թեզիսներ (մինչև 2 էջ ծավալով)։
 
 
Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ (012) 26-04-19 հեռախոսահամարով: