Բաց դաս՝ նվիրված ժողովրդական բանահյուսության հնագույն ժանրերից մեկին՝ «Օրորոցային երգերին»
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Ռուս-Հայկական համալսարանի Կապույտ դահլիճում տեղի կունենա բաց դաս՝ նվիրված ժողովրդական բանահյուսության հնագույն ժանրերից մեկին՝ «Օրորոցային երգերին»։
Բանախոսն է հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ժենյա Ռոստոմյանը։
Միջոցառումը կազմակերպում է ՌՀՀ Բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ամբիոնը: