Մայրենի լեզվի օրեր` ՌՀՀ-ում
Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ուսանողներ և աշակերտներ,
Ռուս-Հայկական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնը և «Ուսմունք» դպրոցը փետրվարը հայտարարում են մայրենի լեզվի ամիս և հրավիրում մասնակցելու «Մայրենիի օրեր» խորագրով միջոցառումներին։
Ռուս-Հայկական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնը և «Ուսմունք» դպրոցը փետրվարը հայտարարում են մայրենի լեզվի ամիս և հրավիրում մասնակցելու «Մայրենիի օրեր» խորագրով միջոցառումներին։
Մայրենի լեզուն յուրաքանչյուր ժողովրդի համար ոչ միայն հաղորդակցության միջոց է, այլև մտածողության ձև, պատմական հիշողություն և մշակութային ինքնության հիմք։ Մայրենի լեզվի պահպանությունն ու զարգացումը ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ համալսարանն այն միջավայրն է, որտեղ ձևավորվում են գիտական խոսքը, մասնագիտական մտածողությունն ու քաղաքացիական պատասխանատվությունը։ Միևնույն ժամանակ մեր բուհը կարևոր կրթական հարթակ է, որը իրական հնարավորություն է ընձեռում հայերեն սովորելու թե՛ Սփյուռքից եկած հայազգի ուսանողներին և թե՛ օտարազգիներին՝ նպաստելով հայերենի տարածմանը և կենսունակության պահպանմանը ակադեմիական միջավայրում:
«Մայրենիի օրեր» նախաձեռնությունը նպատակ ունի ընդգծելու հայոց լեզվի դերը ժամանակակից համալսարանում և դպրոցում՝ որպես գիտության, կրթության, մասնագիտական հաղորդակցության և ազգային ինքնության կարևորագույն հենասյունի։ Միջոցառումները՝ դասախոսություններ, բաց դասեր, մշակութային հանդիպումներ, հաղթամրցույթներ, միտված են ոչ միայն լեզվական գիտելիքի խորացմանը, այլև լեզվի հանդեպ գիտակցված վերաբերմունքի ձևավորմանը։
Միջոցառումների ծրագիր
1. Գիտակրթական միջոցառումներ
● Դասախոսություն` «Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի գեղարվեստական առանձնահատկությունները
17.02.2026
● Շնորհանդեսներ
27.02.2026, 09:00
20.02.2026, 14:30
● Գրքատոն
19.02.2026, 13:00
● Հանդիպում բ.գ.դ., պրոֆեսոր Դիաննա Համբարձումյանի հետ
19.02.2025, 14:30
2. Մշակութային միջոցառումներ
● Այցելություն Մատենադարան և թանգարաններ
09.02.2026, 12:00 Մատենադարան,
13.02.2026, 13:00, 17.02.2026, 15:30 - Ս.Կապուտիկյանի տուն-թանգարան
● Գրական-երաժշտական ցերեկույթ
17.01.2026 13:00 ՌՀՀ Մշակույթի տուն

3. Կրթամեթոդական նախաձեռնություններ
● Մեթոդական սեմինար «Ուսմունք» դպրոցի հայոց լեզվի ուսուցիչների համար
10.02.2026, 9:00
● Բաց դասեր
Ընթերցումներ հայ դասականների և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններից /09.02.2026, 14:30/
20.02.2026, 10.40 «Ուսմունք» դպրոց
25.02.2026, 11.30 «Ուսմունք» դպրոց

4. Մրցույթներ և ինտերակտիվ ձևաչափեր
● Հաղթամրցույթ՝ «Իմ լեզուն, իմ մայրենին»
10.02.2026, 10:30, №257 լսարան
23.02.2026, 11:00
● Լեզվական խաղեր
11.02.2026, 10:30, Մայրենիին նվիրված ասույթների խաղ-դաս / «Ուսմունք» ավագ դպրոց/
19.02.2026, 12:30 Լեզվական խաղ-մրցույթ /«Ուսմունք» դպրոց/
● Էսսեների մրցույթ

5. Փակում և ամփոփում
● «Մայրենի լեզվի օրեր» նախաձեռնության արդյունքների ամփոփում
● Մրցույթների հաղթողների պարգևատրում
● Շնորհակալագրերի հանձնման արարողություն
● «Մայրենի լեզվի օրեր» նախաձեռնության արդյունքների ամփոփում
● Մրցույթների հաղթողների պարգևատրում
● Շնորհակալագրերի հանձնման արարողություն