ՌՀՀ-ում կկայանա III Ռուս-Հայկական մեդիաֆորումը
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 10:20-ին, Ռուս-Հայկական համալսարանի Մշակույթի տանը կկայանա III Ռուս-Հայկական մեդիաֆորումի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումը համատեղ կազմակերպում են Ռուս-Հայկական համալսարանը և Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը։
Ֆորումի նպատակն է խորացնել Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդների միջմշակութային երկխոսությունը, ընդլայնել մեր երկրների միջև կրթական ոլորտում տեղեկատվական համագործակցությունը, ինչպես նաև ստեղծել և տարածել մեդիաբովանդակություն, որը հանրահռչակում է երկու ժողովուրդների ընդհանուր արժեքները։ Այս տարվա ֆորումի թեման է՝ «Նոր ձայներ, նոր իմաստներ. մեդիան՝ որպես սոցիալ-մշակութային երկխոսության գործոն»։
Ֆորումին կմասնակցեն Ռուսաստանի տարբեր բուհերի, ինչպես նաև Ռուս-Հայկական համալսարանի ուսանողներ։ Ֆորումի արդյունքներով նրանք կպատրաստեն համատեղ տեսանյութեր։
Ֆորումի շրջանակներում, որը կտևի մինչև նոյեմբերի 11-ը, Ռուսաստանի և Հայաստանի առաջատար մասնագետների մասնակցությամբ կկայանան դասախոսություններ, վարպետության դաս և պանելային քննարկում։
Նշենք, որ մեդիաֆորումը դառնում է բարի ավանդույթ և անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ։ Նախորդ տարիների մեդիաֆորումների մասին կարող եք կարդալ հետևյալ հղումներով՝
• ՌՀՀ-ում անցկացվել է «Ռուս-Հայկական մեդիաֆորում. երիտասարդների հայացքը» >>
• ՌՀՀ-ում անցկացվել է II Ռուս-Հայկական մեդիաֆորումը >>
Ֆորումի ծրագիրը կհրապարակվի ավելի ուշ։








