event

«Ինտելեկտուալ համակարգեր և ռոբոտատեխնիկա» և «Անլար հաղորդակցություն և սենսորներ»՝ ՆՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

  • 09 Հունվար , 2023
Հայ-Ռուսական համալսարանը հայտարարում է 2022-2023 ուսումնական տարվա ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ՝
«Ինտելեկտուալ համակարգեր և ռոբոտատեխնիկա»
որի շրջանակներում ուսանողները կմասնագիտանան թռչող և վերգետնյա ինքնավար սարքերի ինտելեկտուալ համակարգերի մշակման ուղղությամբ (մանրամասների համար սեղմել հղումը);
«Անլար հաղորդակցություն և սենսորներ»,
որի շրջանակներում ուսանողները կմասնագիտանան անօդաչու թռչող սարքերի և այլ համալիրների սենսորների և կապի համակարգերի մշակման ուղղությամբ (մանրամասների համար սեղմել հղումը)։ 
 
•   Լավագույն ուսանողները կսովորեն անվճար և կստանան մինչև 200․000 AMD ամսական կրթաթոշակ։
•   Ուսանողները հնարավորություն կունենան կատարել գիտահետազոտական աշխատանքներ միջազգային հեղինակավոր մասնագետների ղեկավարության ներքո։
•   Ծրագրերն իրականացվում են ոլորտի հայաստանյան և միջազգային առաջատար մասնագետների և կազմակերպությունների հետ համատեղ։
•   Պրակտիկան կազմակերպվելու է ոլորտում գործող կազմակերպություններում, որտեղ ուսանողները կմասնակցեն ԱԹՍ և այլ ինտելեկտուալ համակարգերի նախագծման և մշակման աշխատանքներին։
•   Ուսուցումը՝ ռուսերեն և անգլերեն լեզուներով։
 
Մագիստրոսական ծրագրերը մշակվել են մի շարք հայազգի առաջատար մասնագետների հետ համատեղ և նոր թափ կհաղորդեն հայաստանում տեխնոլոգիական արդյունաբերության այս ուղղվածության զարգացմանը, որը, ըստ տարբեր գնահատականների` աշխարհում կշարունակի գրանցել տարեկան մոտ 30% աճ։
 
 
Ուսման ավարտին տրվում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության պետական նմուշի դիպլոմներ։
Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը ներառյալ։
 

 
Ընդունելության հարցերով դիմել՝
էլ. հասցե՝ [email protected]
Viber/WhatsApp: +374 99 40 61 57
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝
էլ. հասցե՝ [email protected]
Viber/WhatsApp: +374 44 77 67 76 (զանգահարել 14:00-18:00)