- 05 Հոկ
- 2026
ՌՀՀ ուսանողուհին հաղթել է չինական գրականության գեղարվեստական թարգմանության մրցույթում
Որպես մրցանակ՝ Մերի Հովսեփյանը կստանա վկայական ՌՀՀ Չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնից, ինչպես նաև դրամական պարգև՝ Չանչունի համալսարանի կողմից։
Ռուս-Հայկական համալսարանը շարունակում է զարգացնել արդյունավետ համագործակցությունը իր ռազմավարական գործընկերոջ՝ Չանչունի համալսարանի (Չինաստան) հետ։ Համատեղ բազմաթիվ նախագծերից մեկը չինական գրականությունը չինարենից ռուսերեն գեղարվեստական թարգմանելու մրցույթն էր, որի նպատակն էր խթանել ուսանողների հետաքրքրությունը չինարեն լեզվի և գրականության նկատմամբ։
Մրցույթի արդյունքներով «Չինարենից ռուսերեն բանաստեղծության գեղարվեստական թարգմանություն» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրել է «Արտասահմանյան տարածաշրջանագիտություն» ուղղության III կուրսի ուսանողուհի Մերի Հովսեփյանը։ Որպես մրցանակ՝ Մերին կստանա վկայական ՌՀՀ Չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնից, ինչպես նաև դրամական պարգև՝ Չանչունի համալսարանի կողմից։
ՌՀՀ Չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնի նման համատեղ նախագծերը նպաստում են Հայաստանի և Չինաստանի միջև ակադեմիական ու մշակութային կապերի ամրապնդմանը և ՌՀՀ ուսանողների համար ստեղծում նոր հնարավորություններ։
Շնորհավորում ենք Մերիին արժանի հաղթանակի կապակցությամբ և մաղթում հետագա հաջողություններ չինարեն լեզվի ուսումնասիրման, թարգմանական գործունեության և ակադեմիական զարգացման ճանապարհին։







